Լրահոս
Հայաստան
20:39
23.01.22
150

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած պայթյունների պատճառը

Img default alt hy

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այսօր Երևանի Տիչինայի փողոցով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարից տեղի է ունեցել արտահոսք, որի արդյունքում հարակից առանձնատներում առաջացել է գազաօդային պայթյունավտանգ խառնուրդի կուտակում և տեղի է ունեցել պայթյուն։

«Նշված գազատարով դադարեցվել է գազամատակարարումը՝ արտահոսքի տեղը հայտնաբերելու և հետագա վթարավերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այս պահին հողային աշխատանքներն ավարտվել են, կատարվում է ուսումնասիրություն արտահոսքի հստակ տեղի հայտնաբերման և վթարավերականգնման աշխատանքների համար, որից հետո Գազի մատակարարման և օգտագործման կանոնների փուլային տարբերակով կվերականգնվի գազասպառողների գազամատակարարումը։