Լրահոս
Հասարակական
21:10
15.02.22
211

Գառնիկ Իսագուլյանի կալանավորման ժամկետը երկարացվել է մեկ ամսով

Img default alt hy

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կալանավորման ժամկետը երկարացվել է մեկ ամսով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մասնակի է բավարարել Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը՝ կալանքը երկարացնելով մեկ ամիս ժամկետով։ Այս մասին «Փաստինֆո»֊ն տեղեկացել է պաշտպան Աննա Ծառուկյանից։

ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։

Գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին արված հայտարարություններին։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։