Լրահոս
Միջազգային
23:15
13.01.26
198

Գալու են իրենց փայի հետևից. Թրամփի ուղու վրա չեն կարող մոլորվել Ռուսաստանի ու Իրանի շահերը

Փաշինյանը խնդիր չունի մտածելու, որ այդ փողով Բաքուն զենք է հավաքելու նոր հարձակման համար, որովհետև կայացած է համարում խաղաղությունը: Խաղաղություն, որ ոչ մի համաձայնագրով դեռ ֆիքսված չէ: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր վերջին հարցազրույցում բաց հայտարարել է՝ Միացյալ Նահանգները «կարևորություն է տալիս Ադրբեջանին և խրախուսում է Հայաստանին խաղաղություն հաստատելու համար»: 

Այդպես, ըստ վերլուծաբանների, Ֆիդանը մերկացրել է օգոստոսի 8-ի փաստաթղթի էությունը՝ ԱՄՆ–Ադրբեջան քաղաքական գործարք, որտեղ Հայաստանին վերապահված է ոչ թե բանակցողի, այլ կատարողի դեր։