Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:50
13.01.23
95

Ֆրանսիան չի պատժում Ալիևին և չի ճանաչում Արցախի անկախությունը, բայց աջակցում է հայ ժողովրդին

«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- այսօր Հայաստանի Ազգային ժոովի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն: 

Հարցին, թե Ֆրանսիայի տեսանկյունից ի՞նչ կարգավիճակ է նախատեսելի Լեռնային Ղարաբաղի համար Բրաուն-Պիվեն պատասխանել է.

«Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանում: Կարգավիճակը պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակներում՝ տարբեր ժողովուրդների և, մասնավորապես, հակամարտող երկրների կողմից»: