Լրահոս
Հայաստան
10:12
25.01.22
159

Ֆեյք QR կոդեր կան. ռեստորանները «չենք ստուգելու QR կոդ» նախաձեռնություն են սկսել

Երրորդ օրն է՝ հանրապետության սրճարան-ռեստորաններ մտնելիս քաղաքացիներից կանաչ անձնագիր կամ թեստի բացասական պատասխան են ուզում:

Անձնական տվյաների պաշտպանությամբ զբաղվողները ահազանգում են, որ QR-կոդը բացի վակցինացված լինելու տվյալից, քաղաքացու մասին այլ տեղեկություններ էլ է պարունակում և դրանք հասանելի են դառնում այլ անձանց: Առողջապահության նախարարի տրամաբանությամբ՝ դա այն գինն է, որը քաղաքացին վճարում է հանուն առողջության: