Լրահոս
Հասարակական
14:22
07.10.22
165

Ֆաթիմայի Տիրամոր արձանիկը պատմության մեջ առաջին անգամ կբերվի Հայաստան

Img default alt hy

Պորտուգալական Ֆաթիմայի Տիրամոր արձանիկը 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատմության մեջ առաջին անգամ կբերվի Հայաստանի և կտարվի Վրաստանի Հայ Կաթողիկե համայնքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Կաթողիկե Առաջնորդարանից, սա կարևոր իրադարձություն է կաթողիկե համայնքների համար:

Ֆաթիմայի այս արձանիկի հանդեպ առանձնահատուկ հարգանքի պատճառը 1917 թվականի մայիսի 13-ից հոկտեմբերի 13-ը Պորտուգալիայի Ֆաթիմա բնակավայրի մոտ տեղի ունեցած Աստվածամոր երևումների պատմությունն է: Սուրբ Կույսը երևաց երեք փոքրիկ մանուկների, որոնցից երկուսն արդեն սուրբ են հռչակված: Այդ երևումները մեծ հետք են թողել Կաթողիկե Եկեղեցու պատմության մեջ: