Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:47
10.02.23
115

ԵԽ-ն Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել զորքը Հայաստանի տարածքից

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, ընդգծում է, որ խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ: 

Զեկույցում նշված է, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա լայնածավալ ռազմական հարձակումը խախտել է խաղաղության հասնելու համար նախկինում ձեռնարկված փորձերը և հանգեցրել ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմանը: