Լրահոս
Միջազգային
11:18
16.02.22
367

Եվրոպայի խորհուրդը Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Img default alt hy

Եվրոպայի խորհրդի ղեկավարությունը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ Ուկրաինայի շուրջ իրադրության լարվածության վերաբերյալ, հայտնում է ArmDaily.am-ը։

«Մենք խիստ անհանգստացած ենք Ուկրաինայի շուրջ իրադրության զգալի լարվածությամբ։ Մենք տագնապած ենք մեր մայրցամաքում մեր անդամ պետությունների միջև խոշոր կոնֆլիկտի հեռանկարից»,- ասված է փաստաթղթում։

Եվրոպայի խորհրդում հերթական անգամ հայտարարել են Ուկրաինայի ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված ասհմաններում տարածքային ամբողջականության աջակցության մասին։ Կոչ են արել երկրներին կրկնապատկել ջանքերը՝ խուսափելու իրադրության հետագա սրացումից և հնարավոր զինված հակամարտությունից։

«Մենք հռետորաբանության ու գործողությունների անհապաղ դեէսկալացայի և երկխոսության հաստատման կոչ ենք անում։ Այդ երկխոսությունը պետք է հիմնված լինի սկզբունքների վրա, որոնք ամրագրված են Եվրոպայի խորհրդի կանոնադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեջ»,- ասված է հայտարարության մեջ։