Լրահոս
Միջազգային
22:45
29.07.25
178

Եվրոպան ծնկի իջավ Թրամփի առաջ. ԱՄՆ-ը զրկում է ԵՄ-ին ռուսական գազից

Ռուսական գազին այլընտրանք է դիտարկում Եվրամիությունն ադրբեջանական գազը, թեև Ալիևն իր վերջին ելույթում հայտարարել է, թե իրենք երբեք չեն փորձել մրցակցել Ռուսաստանի հետ, անգամ այն օրերին, երբ Դաշնությունը 150 մլրդ խորանարդ մետր գազ էր մատակարարում Եվրոպա: Ամեն դեպքում ադրբեջանական գազի միջոցով ռուսական գազից կախվածությունից ազատվելու եվրոպական սցենարը չի իրագործվել ու Եվրամիությունը ստիպված, շատ վերլուծաբանների գնահատմամբ, նվաստացուցիչ գործարքի է գնացել Միացյալ Նահանգների հետ:

Բրյուսելը պարտավորվել է առաջիկա երեք տարիներին Միացյալ Նահանգներից հեղուկ գազ գնել, որ մի քանի անգամ անորակ է ու թանկ ռուսական գազից: Վերլուծաբանները անիրագործելի են համարում Եվրամիություն-ԱՄՆ էներգետիկ գործարքը, որով եվրակառույցը պարտավորվել է նաև Թրամփի պահանջած 30 տոկոսի փոխարեն՝ 15 տոկոս մաքսատուրք վճարել ապրանքների ներմուծման համար: