Լրահոս
Հասարակական
21:20
11.02.22
110

Եվրամիությունում ակնկալում են, որ ռուսական գազի մատակարարումների ծավալը կմեծանա

Img default alt hy

Եվրահանձնաժողովը հուսով է, որ «Գազպրոմը», անհրաժեշտության դեպքում, կավելացնի դեպի Եվրամիության երկրներ գազի մատակարարման ծավալը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սպինանտը։

«Մատակարարումների ծավալի հարցում «Գազպրոմին» կոչ ենք անում իրեն որպես լավ բիզնես-գործընկերոջ դրսևորել և բավարարել մեր պահանջները, անհրաժեշտության դեպքում՝ ավելացնել գազի մատակարարման ծավալը»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ դեպի Եվրամիություն ռուսական գազի մատակարարման հարցը Բրյուսելում շատ հաճախ է քննարկվում։

Հունվարին Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը Ռուսաստանին մեղադրել էր Եվրոպայի գազի շուկայում լարվածություն ստեղծելու մեջ և ասել, որ Եվրոպայի գազապահեստարաններում գազի դեֆիցիտ առաջացել է «Գազպրոմի» պատճառով։ Ռուսաստանից հակադարձել էին այս հայտարարությանը։