Լրահոս
Քաղաքական
13:30
29.07.25
466

Եթե ՀԷՑ-ը պետականացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում․ Սրբուհի Գալյան․ «ՍիվիլՆեթ»

Img default alt hy

Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցի ընթացքում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ նման գործընթացներն օրենքով կարող են իրականացվել միայն հատուցման եղանակով։

«Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու», — ասել է նախարարը։

Գալյանն ընդգծել է, որ ներկայում կիրառվող կարգավորումները ՀԷՑ-ի պետականացման մասին չեն։

«Ես կարող եմ մի բան շեշտադրել, որ այն կարգավորումները, որոնք կիրառվել են, պետականացման մասին չեն, առնվազն այս փուլում պետականացման մասին չեն»,- ասել է նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։