Լրահոս
Հասարակական
15:11
09.11.25
1 508

Եթե Ախտոյանները օրենքով չպատժվեն ժողովրդի առաջ, ուրեմն էս պետություն չի, ավելի լավա թրքանանք, քան էս ձև ապրենք․ Մերձավանի բնակիչ

Img default alt hy

Թող տանեն ինձ ինչ ուզում են անեն, եթե Ախտոյանները չգնան գյուղից, մենք ենք մեր ձեռքով դատաստան անելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մերձավանի բնակիչ Սամվել Հակոբյանը։

«Պիտի պարզեն իրավապահները, թե ով է զակազչիկը, պիտի պարզվի, թե ով է եկել իր տան մեջ գյուլլել, հո հա՞վ չեն։ Չի կարելի մարդկանց խաբել։

Մենք պահանջում ենք, որ մեղավորները օրենքով պատժվեն ժողովրդի առաջ»,– ասաց Մերձավանի բնակիչը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23.50 սահմաններում կրակոցներ են հնչել Մերձավանում, սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, իսկ մեկ վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս գործով կա 2 մեղադրյալ, սակայն, մերձավանցիները կարծում են, որ ՔՊ–ական Մհեր Ախտոյանի ընտանիքը նույնպես կապ ունի կատարվածի հետ։