Լրահոս
Միջազգային
20:00
28.01.25
224

Էստոնիան շահագրգռված է հարավկորեական հրետանու գնումների ընդլայնմամբ

Img default alt hy

Էստոնիան նախատեսում է ընդլայնել հարավկորեական հրետանու՝ ներառյալ հեռահար հրետանու գնումները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Հարավային Կորեա կատարած այցից հետո Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրի կողմից արված հայտարարությանը։

«Մենք շահագրգռված ենք K9 ինքնագնաց հաուբիցների և հրետանային այլ համակարգերի լրացուցիչ գնումներով։ Մենք դիտարկում ենք ոչ միայն K9-ը, այլ նաև այլ զինատեսակների համակարգերը․ դա Հարավային Կորեա իմ այցի նպատակներից մեկն է։ Միևնույն ժամանակ, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում «կրակի մեծ խորության» ոլորտին»,- ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նշել է էստոնացի նախարարը։

Հաննո Պևկուրը հավելել է, որ հարավկորեական K9 ինքնագնաց հրետանային ստորաբաժանումներ գնելու Էստոնիայի որոշումը մասամբ պայմանավորված է նրանով, որ նմանատիպ ինքնագնաց հրետանային համակարգեր արդեն գնել են Լեհաստանը, Ֆինլանդիան և այլ երկրներ։ 

Նրա խոսքով՝ Էստոնիայի պաշտպանական ծախսերի տարեկան աճն անհրաժեշտ է Ռուսաստանին զսպելու համար։