Լրահոս
Հայաստան
19:33
25.01.22
405

«1in.am»-ը հերքում է տարածել Վանեցյանի մասին իրականությանը չհամապատասխանող հոդված հրապարակելու համար

Img default alt hy

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրում է, որ վերջին ժամանակներում շատ են հարցումները և հետաքրքրությունը Արթուր Վանեցյանի և իր ընտանիքի անդամների մասին 01.05.2020թ. «1in.am» լրատվական կայքի կողմից հրապարակված փուչ և դատարկ հոդվածի հիմքով ներկայացված հայցադիմումի ճակատագրի վերաբերյալ․

«Ինչպես միշտ, սույն «լրատվամիջոցը» ստիպված եղավ դատական կարգով ընդունել, որ հերթական անգամ կեղծել է, ստել է, հորինել է հեքիաթներ Արման Բաբաջանյանի կամ Նիկոլ Փաշինյանի քունը ավելի սահուն դարձնելու նպատակով:

Ասում են, ամեն ինչում դրական բան է պետք փնտրել. ես կարծես սկսեցի հասկանալ, թե ում ի նկատի ուներ ԱԺ պատգամավորը «վերբալ մարմնավաճառներ» ասելիս:

Ես անձամբ դեմ եմ նման բառապաշարին և այդպես չեմ անվանարկի ոչ «1in.am» -ին, ոչ էլ «civic.am» -ին, հետևաբար՝ ասողի տրամաբանությունը վերը նշվածի համատեքստում անընդունելի, բայց հասկանալի եմ համարում»:

«1in.am»-ը հերքման տեքստում մասնավորապես ասում է․

«01.05.2020թ. «www.1in.am» կայքում հրապարակվել է անստորագիր հոդված՝ «Վանեցյանը ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող ընկերությունը հիմնել է Մհեր Սեդրակյանի որդու հետ համատեղ. Նոր մանրամասներ» վերնագրով:

Հրապարակման մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող արտահայտություններ և որպես փաստ ներկայացվող տվյալներ:

Սույնով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն հերքում է հոդվածում տեղ գտած Արթուր Վանեցյանին և նրա ծնողներին վերաբերող իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները:

Մասնավորապես՝ «Առաջին լրատվականը»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանն այն, թե. «ՁՊՄԿ-ի հետ աշխատող բեռնափոխադրման ընկերությունը միայն Վանեցյանի հորը չի պատկանել: Տարիներ առաջ վանեցյանը և Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին են համատեղ ձեռնարկել լոգիստիկ բիզնեսը, որի միջոցով Քաջարանից տեղափոխում են Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությունից հումքը համապատասխան նշանակման վայրեր»:

«Առաջին լրատվականը»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանն այն, թե. «այդ ոլորտում գործունեություն ծավալելու հարցում մեծ ներդրում էր ունեցել Արթուր Վանեցյանի մայրը»:

«Առաջին լրատվականը»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանն այն, թե. « … Սաշիկ Սարգսյանին պատկանող «Ման» մակնիշի ներկայացուցչությունում մասնաբաժին ունի նաև Արթուր Վանեցյանի հայրը»:

«Առաջին լրատվականը»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանն այն, թե. «Հեղափոխությունից հետո Վանեցյանը մեծ վարպետությամբ կարողացավ շրջանցել Թոխմախի Մհերին, իսկ հեղափոխությունից անմիջապես հետո Վովայի Արշակը և Վստրեչի Ապերը հենց Վանեցյանի քավորությամբ վերադարձան … : Իսկ Վանեցյանի մեծ ախպերը (նա մինչ օրս էլ այդպես է դիմում Թոխմախի Մհերին) … »

«Առաջին Լրատվական»-ը չունի որևէ տեղեկություն և չի համապատասխանում իրականությանը այն, թե «Վանեցյանի ու ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Մհեր Սեդրակյանի մտերմությունը սկսվել է դեռևս Վանեցյանի՝ Էրեբունի վարչական շրջանի ԱԱԾ ղեկավար նշանակվելու ժամանակահատվածից: … Այդպես նայելով Մհեր Սեդրակյանը շատ հեշտ իրենով արեց Արթուր Վանեցյանին:

Եվ հետո Վանեցյանն այդ ժամանակ պատահական մեկը չէր: Բոլորն էլ գիտեին, որտեղ է աշխատում նրա մայրը, և ինչ հետևանքներ դա կարող էր ունենալ:

Այդ իսկ պատճառով, Վանեցյանի հետ տեղի քրեաօլիգարխիան էլ ավելի մտերմություն էր ցանկանում հաստատել, որը և տեղի է ունենում, և այդ մտերմությունը վերաճում է «մեծ ախպերության» ու բերում նաև համատեղ բիզնեսների, լոգիստիկ ընկերության հիմնելուն, ինչի մասին արդեն գրեցինք»: