Լրահոս
Հայաստան
15:16
24.01.22
108

Ես մաքսիմում կարող եմ աջակցել Նիկոլ Փաշինյանին, որ իրերը հավաքի եւ վերջապես հեռանա. Մամիջանյան

Img default alt hy

Ես մաքսիմում կարող եմ աջակցել Նիկոլ Փաշինյանին, որ իրերը հավաքի և վերջապես հեռանա Հայաստանի վարչապետի աշխատասենյակից: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, «NEWS.am»-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ ՀՀ նախգահի ընտրության առաջին փուլում ընդդիմությունը աջակցի իշխանության առաջադրած թեկնածուին:

«Մնացած բոլոր հարցերում, որոնք մեր երկրի ու ժողովրդի առաջնահերթություններն են, մենք իրենց չենք աջակցում, մենք անում ենք մեր աշխատանքը, որը հաճախ իրենց կատարած աշխատանքից անգամներ անգամ ավելի շատ է»,- ասել է նա:

Մամիջանյանը նկատել է, որ դեռ վաղ է խոսել նախագահի ընտրության մասին. 

«Դեռ շրջանառվող թեկնածուների անուններ չկան, դեռևս չեն եղել կոնսուլտացիաներ ընդդիմության շրջանում սեփական թեկնածուով հանդես գալու կամ չգալու վերաբերյալ»: