Լրահոս
Սպորտ
16:45
15.05.23
210

Երկրպագուները և ակումբն արժանի էին այս տիտղոսին. Չավին` «Բարսելոնա»-ի չեմպիոնության մասին

Img default alt hy

 Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ իր ակումբն արժանի էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսին։

«Հրաշալի զգացողություն է, աշխատանքը գերազանց է կատարված: Մենք 10 ամիս շարունակ ջանացել ենք և, զոհողությունների գնալով, հասել այստեղ: Երկրպագուները և ակումբն արժանի էին այս տիտղոսին: Լա լիգայում հաղթեցինք ոչ սովորական խաղում` հաղթելով դերբիում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չավիի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Բարսելոնա»-ն 27-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն: Առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնա»-ն 2:4 հաշվով առավելության հասավ «Էսպանյոլ»-ի նկատմամբ և առաջնության ավարտից 4 տուր առաջ նվաճեց Լա լիգայի չեմպիոնի կոչումը:

Մադրիդի «Ռեալ»-ը արդեն շնորհավորել է «Բարսելոնա»-ին չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: