Լրահոս
Հասարակական
13:40
07.10.22
119

«Երևանյան» լճի մոտ 32-ամյա վարորդը Volkswagen Golf-ով բախվել է լիցքավորվող Ford Transit-ին. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում, «Երևանյան» լճի հարևանությամբ Երևանի բնակիչ 32-ամյա Գագիկ Մ․-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և լիցքավորվող Երևանի բնակիչ 26-ամյա Արթուր Ն․-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենային։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 61 և թիվ 65 բժիշկների հերթապահ խմբերի շտապօգնության ավտոմեքենաներին։ 

Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։