Լրահոս
Հասարակական
17:47
10.02.22
151

Երևանյան բակերից մեկում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարից թմրամիջոց են իրացրել. տեսանյութ

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ապօրինի պահվող զենք և թմրանյութ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Մասնավորապես տեղեկություներ են ստացել, որ Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի բակում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարից թմրամիջոց են իրացնում:

Այս գիշեր`ժամը 4-ին, քրեական հետախույզները նշված փողոցում նկատել են բեռնատար, մոտեցել են, որ ստուգեն, բայց վարորդն ու ուղևորը մեքենայով դիմել են փախուստի:

Ոստիկանները նրանց հետապնդել են։

Բեռնատարի վարորդն ու ուղևորը կանգ են առել Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ, քանի որ փողոցը փակ է եղել։ Նրանք թողել են մեքենան և փախել:

Վարորդը փախչելիս նետել է զենքը, դրամապանակն ու պայուսակը, բայց ոստիկաններին հաջողվել է նրան բռնել։ Ողևորին հաջողվել է փախչել։

Շենգավիթի 6-րդ փողոցում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ТТ» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտով, ծալովի դանակ և տարբեր տրամաչափի 13 փամփուշտ:

Ոստիկանները հայտնաբերել են երկու փաթեթ սպիտակ բյուրեղանման ու ևս երկու փաթեթ շագանակագույն զանգվածներ, իսկ մեքենայի զննությամբ՝ երեք փաթեթ (ընդհանուր 500 գրամից ավելի) նմանատիպ շագանակագույն զանգված:

Ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված վարորդը Օհանովի փողոցի 33-ամյա բնակիչ է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ փախուստի դիմած ուղևորի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ: Քննությունը շարունակվում է: