Լրահոս
Հասարակական
18:28
11.05.23
292

Երևանում թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Kia-ին

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վարդաշեն-Ջրաշեն ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Մարատ Կարապետյանի վարած Higer տեսակի թիվ 38 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսն ու Երևանի բնակիչ 42-ամյա Վլադիմիր Բարխուդարյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Kia-ի վարորդին, սակայն 2 վարորդներն էլ հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Kia-ին։