Լրահոս
Մշակույթ
19:25
10.01.23
173

Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը

Img default alt hy

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ փետրվարի 1-ին և 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը:

Փառատոնի գրասենյակից հայտնում են, փետրվարի 1-ին Դենիս Մացուևի հետ ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան): Ծրագրում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիկ պարերը և Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը:

Փետրվարի 2-ին տեղի կունենա Դենիս Մացուևի մենահամերգը: Կհնչեն հետևյալ ստեղծագործությունները՝

Չայկովսկի, «Տարվա եղանակները»

Ռախմանինով, Էտյուդ-պատկեր, երկ 39 № 2, լյա մինոր

Ռախմանինով, Պրելյուդ, երկ 23 № 5 սոլ մինոր

Մուսորգսկի, Պատկերներ ցուցահանդեսից: