Լրահոս
Հասարակական
20:00
15.09.24
286

Երևանում՝ Քուվեյթի դեսպանատան մոտ, հաստաբուն ծառը արմատից կոտրվել, ընկել է մեքենայի վրա

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբայան փողոցում՝ Քուվեյթի դեսպանատան դիմաց, հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է կայանված «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։