Լրահոս
Հայաստան
12:49
24.01.22
212

Երևանում պարեկներն իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա

Img default alt hy

Հունվարի  22–ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները մայրաքաղաքում իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա, հայտնում է «SHAMSHYAN.com»-ը:

Պարեկային ծառայությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Գևորգ Գ.-ն իր ավտոմեքենայում պահում է չթույլատրելի հատուկ ռադիոկապ (ռացիա), որով նա տեղեկանում է մայրաքաղաքում օպերատիվ ծառայությունների շարժին:

Պարեկները Պռոշյան փողոցում հայտնաբերել են վերջինիս ու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: Պարզվել է, որ  պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկատվությունը հավաստի էր. նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է «ռացիան» և այլ իրեր: 

Շամշյանը հայտնում է, որ ամենավերին էշելոններից  փորձել են պարեկների վրա ազդել, որպեսզի Գևորգ Գ.-ին, ով ընկերական շրջապատում հայտնի է  «Կոնդեցի կռիսի տղա» մականվամբ, բերման չենթարկեն: