Լրահոս
Մշակույթ
15:40
17.11.24
232

Երևանում կկայանա Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմի պրեմիերան

Img default alt hy

Երևանում նոյեմբերի 17-ին կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան:

Այս մասին հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից՝ մանրամասնելով, որ ֆիլմի պրեմիերային մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել գլխավոր դերակատար Թահար Ռահիմը։ 

Հատուկ պատվիրակության կազմում են Շառլ Ազնավուրի դուստրը՝ Կատյա Ազնավուրը, նրա ամուսին Ժան Ռաշիդ Կալուշը, ով ֆիլմի պրոդյուսերներից է, ռեժիսոր Մեհդի Իդիրը, պրոդյուսերներ՝ Էրիկ և Նիկոլա Ալթմայերները և այլ հյուրեր։