Լրահոս
Հայաստան
16:25
19.09.24
237

Երևանում կբացվի Իրանի առևտրի կենտրոնը, որը կդառնա ԵԱՏՄ դարպասը

Img default alt hy

Երևանում կբացվի իրանական առևտրի կենտրոն, որը կդառնա դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն։ Այս մասին հայտնում է իրանական «Mehr» գործակալությունը։

Առևտրի կենտրոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի, ինչպես նաև գործարարների և իրանական խոշորագույն արդյունաբերական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ:

18,000 քմ մակերեսով առևտրի կենտրոնը կներառի 107 ցուցահանդեսային տաղավարներ, որոնք կարող են օգտագործվել արդյունաբերության տարբեր ոլորտների համար, որպես կոնֆերանս դահլիճ, Business-to-Business հանդիպումների համար (B2B), միջոցառումների, համաժողովների և փառատոների անցկացման հարթակ:

Կենտրոնը, բացի ցուցահանդեսների անցկացման ծառայությունների մատուցումից, մարքեթինգի և հետազոտությունների ոլորտում, Հայաստանի և ԵԱՏՄ հեռանկարային շուկաներ դուրս գալու ռազմավարությունից, զբաղվելու է ֆինանսական տրանսֆերների նախապատրաստմամբ, լոգիստիկ և տրանսպորտային ծառայությունների, իրավաբանական խորհրդատվությունների, հարկային և մաքսային ծառայությունների մատուցմամբ: