Լրահոս
Հասարակական
19:37
13.02.22
169

Երևանում գողացել են հայտնի գործարարի Bentley-ն

Img default alt hy

Փետրվարի 11-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է «shamshyan.com»-ը։

Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է  ստացվել Երևանի բնակիչ Արմեն Հակոբյանից, որը հայտնել է, որ  նույն օրը՝ ժամը 09:00-ից  10:00-ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Մեծի պողոտայի 40/5 հասցեի մոտից փախցրել են Bentley Continental մակնիշի ավտոմեքենան: 

Պարզվել է, որ անհայտ անձը նշված հասցեից փախցրել է Երևանի բնակիչ, 51-ամյա Հակոբ Սաֆարյանին պատկանող Bentley Continental մակնիշի ավտոմեքենան: 

Շամշյանի տեղեկություններով՝  Bentley-ն պատկանում  է Երևանում հայտնի «Կամուրջ»  արագ սննդի կետի սեփականատեր, «Սերոբ» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Սաֆարյանին, որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Կամուրջի Հակոբ» մականվամբ: