Լրահոս
Հասարակական
14:58
14.02.22
384

Երևանում բնակելի շենքերի աղբատարների խնդիրը դեռ ակտուալ է

Img default alt hy

Երևանի բնակելի շենքերում դեռևս բաց է մնում 255 աղբատար կամ ընդհանուր թվի 7 տոկոսը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, նշվել է Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Հայտնի է, որ 255 բաց աղբատարներից 226-ը բաժին է ընկնում Երևանի երկու վարչական շրջաններին՝ Կենտրոն և Արաբկիր։ Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում աղբատարերի ընդհանուր թիվը 3691 է, որից փակ է 3436-ը։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը թաղապետարանների ղեկավարներին կոչ է արել առավել ակտիվորեն աշխատել աղբատարերը փակելու ուղղությամբ: