Լրահոս
Հասարակական
15:06
24.01.25
281

Երևանում բախվել են Volkswagen-ը և Mercedes-ը, հետո էլ՝ շտապօգնության մեքենան և մեկ այլ Mercedes

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Բաղրամյան 50 հասցեի մոտ բախվել են «Mercedes» և «Volkswagen» մանկիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով «Mercedes»-ը բախվել է ծառին։

Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկներն ու աշխատանքներ էին իրականացնում փրկարարները, տեղում բախվում են դեպքի վայր ժամանած շտապօգնության և մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Այս վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

2 վթարների փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնցից մարմնական դեպքը հնարավոր է փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: