Լրահոս
Հասարակական
19:30
28.01.25
210

Երևանում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Lexus» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում: 
 
Վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 44 բրիգադը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 2 հոգու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել:   

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և տեղում բժիշկների կողմից բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը: