Լրահոս
Հասարակական
12:00
01.12.24
328

Երևանում բախվել են 2 Mercedes-ներ, որոնցից մեկն էլ կոտրել է ծառը, բախվել գազատար խողովակի հենասյուներին

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Սասունցի Դավիթ - Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Եկատերինա Կ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Մարատ Պ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Իսկ Մարատ Պ.-ի «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա գազատար խողովակի հենասյանը ու հայտնվել բնակչի տան մոտ։