Լրահոս
Հասարակական
15:00
02.10.24
116

Երևանում 29-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Հայկազ Գ.-ն իր վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Զովք» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել ճանապարհի չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Սամվել Խ.-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել և օգնել է օպերատիվորեն վթարի վայր ժամանած ոստիկաններին վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։