Լրահոս
Քաղաքական
22:00
29.07.25
371

Երևանի քաղաքային իշխանությունը մսխեց միլիոններ և թողեց քաղաքը առանց թթվածնի․ Սարգիս Տեր-Եսայան

Img default alt hy

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի քաղաքային իշխանությունը մսխեց միլիոններ և թողեց քաղաքը առանց թթվածնի

Վերջին տարիներին երևանցիներն իրենց մաշկի վրա զգում են քաղաքի միջավայրի կտրուկ վատթարացումը՝ շոգերն անտանելի են դարձել, փողոցներում ստվեր գրեթե չկա, իսկ օդը՝ ծանր, փոշոտ ու խեղդող։ Եվ այս ամենի գլխավոր պատասխանատուն հենց Երևանի քաղաքային իշխանությունն է, որը փոխանակ պաշտպանելու քաղաքը եղանակային կտրուկ փոփոխություններից, ինքն է մեծացրել այդ փոփոխությունների ազդեցությունը։

Քաղաքապետարանը վերջին տարիների ընթացքում իրականացրել է լայնածավալ ծառահատումներ, շատ դեպքերում՝ առանց պատշաճ հիմնավորումների կամ առանց փոխարինող կանաչապատման։ Փոխարենը՝ քաղաքապետարանը միլիոնավոր դրամներ է ծախսել տնկիների վրա, որոնք, մասնագետների պնդմամբ, չեն համապատասխանում Երևանի բնակա-կլիմայական պայմաններին և ահա տեսնում ենք, որ չորացել են արդեն։

Արդյունքում՝

• Վատթարացել է քաղաքի օդի որակը

• Աճել են շոգի ու ջերմային հարվածների դեպքերը

• Նվազել է բնական ստվերի տոկոսը հանրային վայրերում

• Խաթարվել է քաղաքային էկոհամակարգի բնական հավասարակշռությունը

• Հարյուրավոր միլիոն դրամներ ուղղվել են անարդյունավետ գնումների

Երևանն այլևս չի կարող հանդուրժել նման քաղաքականություն։ Քաղաքի կանաչ տարածքներն արդեն ազգային անվտանգության հարց են»։

Նկարները քիչ առաջ արվել է և ուղարկվել է ինձ , մեր աջակիցի կողմից։

Возможно, это изображение 2 человека, улица и текст

Возможно, это изображение 2 человека, улица и текст

Возможно, это изображение 2 человека, улица и текст «G A»

Возможно, это изображение 4 человека, улица и текст