Լրահոս
Հայաստան
23:37
26.08.22
81

Երևանի քաղաքապետը և ԱԶԲ ներկայացուցիչները քննարկել են ճանապարհաշինական նախագծերի ընթացքը

Img default alt hy

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով իրականացվող ճանապարհաշինական նախագծերի ընթացքն են քննարկել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին: Հանդիպմանը մասնակցել են նաև բանկի տարածաշրջանային մասնագետները:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերին՝ քաղաքապետն ընդգծել է դրանց կարևորությունն ու շարունակականության ապահովումը: Կողմերը խոսել են նաև ճանապարհաշինական նոր նախագծերի, մասնավորապես՝ Իսակովի և Արշակունյաց պողոտաները  միացնող նոր ճանապարհը կառուցելու նպատակով վարկային հնարավոր միջոցներ ներգրավելու մասին:

Ըստ աղբյուրի՝ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը, գոհունակություն հայտնելով ծրագրերի արդյունքներից, նշել է, որ քաղաքապետարանը բանկի վստահելի գործընկերներից է, պատրաստակամություն հայտնել աջակցելու համայնքին լայնածավալ նախագծեր կյանքի կոչելու գործում, որոնք ունեն ոչ միայն մայրաքաղաքային կարևորություն: