Լրահոս
Հասարակական
13:07
11.02.22
240

Երևանցիների մեծ մասը դժգոհ է «Իմ քայլի» որոշումից․ հարցման արդյունքներ

Img default alt hy

Երևանցիների 65 տոկոսը բացասական է վերաբերվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու վերաբերյալ «Իմ քայլի» որոշմանը։ Այս հարցով հետազոտությունների արդյունքներն այսօր՝ փետրվարի 11-ին կայացած մամուլի ասուլիսին ներկայացրել է «GALLUP International»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը։

Ըստ ստացված արդյունքների, Մարությանին պաշտոնանկ անելու որոշմանը լիովին դրական է վերաբերվում հարցվածների 3.9 տոկոսը
 

ավելի շուտ դրական՝ 6.9 տոկոսը

 

ավելի շուտ բացասական՝ 13.4 տոկոսը

 

ընդհանրապես բացասական՝ 50.9 տոկոսը։

 

«Քաղաքացիների 65 տոկոսը բացասական է վերաբերվում այդ հանգամանքին», - նշել է Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ հարցման մասնակիցներին հարց է տրվել նաև, թե արդյոք անհրաժեշտություն կա անցկացնելու Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ։ Քաղաքացիների 41․6 տոկոսը կողմ է քվեարկել արտահերթ ընտրությունների անցկացմանը։

 

միանշանակ այո` 41.6 տոկոսը

 

Իսկ հարցին, թե «ում են ցանկանում տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում»՝ երևանցիները պատասխանել են այսպես. 

 

Հայկ Մարությանին - 28.3 տոկոս

 

այլ տարբերակներ -15.8 տոկոս

 

Նավասրդյանն ասաց, թե այդ «այլ տարբերակներ» պատասխանում որևէ մեկը 1.5 տոկոսից ավելի ձայն չի հավաքել։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 55.9 տոկոսը։