Լրահոս
Տարածաշրջան
14:15
13.05.23
153

Էրդողանը պատրաստ է հեռանալ. Թուրքիայում լռության օր է

Թուրքիայում վաղը նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են: Այսօր այնտեղ լռության օր է: Նախագահի երկու հիմնական թեկնածուները՝ Ռեջեփ Թայիփ էրդողանն ու Քեմալ Քըլըչդարօղլուն վերջին անգամ ելույթ են ունեցել ուրբաթ: Ընդդիմադիր Քըլըչդարօղլուն հարահավաք է արել, իսկ Էրդողանը հարցազրույց է տվել՝ վստահեցնելով, թե պատրաստ է հեռանալ իշխանությունից, եթե պարտվի ընտրություններում: