Լրահոս
Միջազգային
18:00
16.07.22
175

Էրդողանը կմեկնի Թեհրան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի երեկոյան կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների 7-րդ գագաթնաժողովին։ Հայտնում է IRNA գործակալությունը։

Էրդողանը բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ իրանցի գործընկեր Էբրահիմ Ռայիսիի հրավերով կմեկնի Թեհրան։ Սաադաբադի մշակութային և պատմական համալիրում Ռաիսին երեքշաբթի առավոտյան պաշտոնապես կընդունի Թուրքիայի ղեկավարին։

Էրդողանի այցի օրակարգում են նաև հանդիպում Իրանի նախագահի հետ, մասնակցություն Իրանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի 7-րդ նիստին, որից հետո տեցի կունենա համատեղ մամուլի ասուլիս։

IRNA գործակալությունը հիշեցնում է, որ հուլիսի 19-ին Թեհրան կայցելի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։