Լրահոս
Տարածաշրջան
20:25
13.05.23
216

Էրդողանից զզվում են, Քըլըչդարօղլուին՝ «մաշված» անվանում. թուրքերի լռությունը՝ փոթորկից առաջ

69-ամյա՞ ծերուկ կլինի Թուրքիայի նախագահը, թե՞ 74-ամյա: Տարածաշրջանային անկանխատեսելի վայրիվերումների պահին օդը կանգնեցրած պատմական ընտրություններին հաշված ժամեր են մնացել: Թուրքիայում լռության օր է: Ով էլ հաղթի, մրցակիցը կարող է փողոց դուրս բերել իր աջակիցներին: Դա կապակայունացնի իրավիճակը Թուրքիայում և, հայ փորձագետների համոզմամբ, առնվազն մի քանի շաբաթով կկանխի հնարավոր զարգացումները հայ-ադրբեջանական սահմանին: