Լրահոս
Հայաստան
14:12
24.01.22
474

ԵՊՀ-ն հարկեր չի վճարում, գուցե այդ փողով Պապիկյանի հարսանիքին նվեր է գնել․ Գևորգ Էմին-Տերյան

Img default alt hy

ԵՊՀ մամուլի նախկին խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը գրում է, որ ԵՊՀ-ն սկսել է հարկեր չվճարել. 

«ԵՊՀ֊ում հայտնվելու առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը բազմիցս ցույց է տվել, որ թքած ունի Հայաստանի օրենսդրության վրա։ Օրինակ` նա այդպես էլ չկատարեց առաջին ատյանի դատարանի հայցի ապահովումը։ 

Բայց երիտասարդ նիկոլականի անպատժելիության զգացումը փաստորեն միայն դրանով չի սահմանափակվել։ Կից ներկայացված նկարից երևում է, որ Երևանի պետական համալսարանը ինձ վերջնահաշվարկ է փոխանցել նոյեմբերի 30-ին, ինչը օրենքի խախտում է, քանի որ ապօրինի հրամանով ես ազատվել եմ սեպտեմբերի 16֊ին։ 

Բայց դա էլ ամբողջը չէ։ Հովհաննես Հովհաննիսյանի ուղղակի ցուցումով Երևանի պետական համալսարանը այս վերջնահաշվարկի համար հարկեր չի վճարել։ 

Գուցե ԵՊՀ-ն այդ գումարը փոխանցել է Աննա Հակոբյանի հիմնադրամին կամ այդ փողով ԵՊՀ ՀԽ նախագահ Սուրեն Պապիկյանի հարսանիքին նվեր է գնել, բայց ամեն դեպքում արել է մի բան, որը կարող է պաշտպանել հարկեր չվճարելուց»։