Լրահոս
Հասարակական
22:45
28.01.25
330

Եղվարդում բախվել են էլեկտրական «BYD»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Եղիշե Չարենցի փողոցում բախվել են  «BYD» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։