Լրահոս
Հայաստան
10:14
24.01.22
86

Եղվարդի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Հունվարի 23-ին, ժամը 23:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների 5/13 հասցեում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տանը (մոտ 150 քմ):

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 24-ին, ժամը 01:12-ին, մարվել՝ 02:12-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և մեկ սենյակ (մոտ 50 քմ) գույքով: