Լրահոս
Զինված ուժեր
20:21
13.01.26
151

Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները ՀՀ քաղաքացիներ են. ՊՆ մամուլի քարտուղար

Img default alt hy

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, բանից անտեղյակ, շրջանառության մեջ են դրել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ընտանիքի անդամների՝ այլ երկրի քաղաքացի լինելու վերաբերյալ անհիմն տեղեկություններ: Այդ մասին ասված է ՊՆ մամուլի քարտուղարի Ֆեյսբուքի էջում:

«Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք հանրությանն ու ԶԼՄ գործընկերներին, որ Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ավելին՝ նրա որդին «Պատիվ ունեմ» ծրագրի շահառու է»,- նշված է գրառման մեջ: