Լրահոս
Քաղաքական
23:30
28.01.25
406

Էդ ձեր ո՞ր մի «ռեֆորմն» ա, որ դիմադրության չի հանդիպում. Սևակ Հակոբյան

Img default alt hy

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Սաղ կյանքներդ հայտարարում եք, թե նախորդ իշխանությունը ժողովրդի վստահությունը չուներ, դրա համար չի ընկալվել, անգամ ամենից տրամաբանված ռեֆորմը հանդիպել է լուրջ դիմադրության։ 

Հիմա ձեզ նայեք․ ինչի դուք ի՞նչն եք կարողանում անել, էդ ձեր ո՞ր մի «ռեֆորմն» ա, որ դիմադրության չի հանդիպում, էդ ո՞ր մի ձեր արածն ա ընկալվում, ո՞ր ձեր առաջարկածին ա ժողովուրդը վստահում։ 

Ավելին։ Իսկ չե՞ք ջոկել, որ ձեր ասածն ու արածն այլևս թշնամաբար է ընկալվում, ընդունվում, ամենից լավ բանն էլ ուզենաք անել, այլևս անգամ դա չեք կարողանալու։ 

Ու դա վերաբերվում է ոչ միայն ռեֆորմներին, նաև ձեր խոսքին, նաև ձեր առաջարկած թեկնածուներին. ցանկացած ընտրական պրոցեսներում, հերիք է վրան դնեք «ՔՊ թեկնածու», ով էլ լինի, ժողովուրդը դեմ է լինելու, ման է գալու հնարավոր արմատական հակաքպական մեկին, որ ձեր ինադու ձայնը նրան տա։ 

Բա»։