Լրահոս
Քաղաքական
13:32
07.10.22
626

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը Արարատ Միրզոյանին ներկայացրել է «Միրզոև»

Img default alt hy

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին՝ հիշատակելով վերջերս Վաշինգտոնում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, ինչպես նաև  ԱՄՆ պետքարտուղարկի վերջին հեռախոսազրույցները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

Հեռախոսազրույցի մասին անդրադարձում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ազգանունը գրված է «Միրզոև»:

Նյութում նշվում է, որ հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինկենը եռակողմ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոևի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում նա խրախուսել է վստահության ձևավորումը և հետագա առաջընթացը նրանց բանակցություններում: