Լրահոս
Միջազգային
18:18
12.02.22
1 536

Ե՞րբ ռուսները կներխուժեն Ուկրաինա․ Զելենսկին դիմել է լրագրողներին

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ՌԴ-ի հետ հնարավոր առճակատման խնդրին և կանխատեսել, որ Ռուսաստանը հավանաբար փետրվարի 16-ից սկսա՛ծ կներխուժի Ուկրաինայի տարածք։

Այդ մասին Ուկրաինայի նախագահը խոստովանել է լրագրողների հետ հանդիպմանը։ 

«Եթե դուք կամ այլ մարդիկ տիրապետում են լրացուցիչ ինֆորմացիայի՝ ՌԴ կողմից, փետրվարի 16-ից սկսած, Ուկրաինայի տարածք «ներխուժելու» մասին, ապա խնդրում ենք, տրամադրեք մեզ այդ ինֆորմացիան»,- ասել է Զելենսկին՝ ակնկալելով լրագրողական համայնքի աջակցությունը։

Նրա խոսքով, նման սցենարի մասին բավականին ակտիվ լուրեր են շրջանառվում։ Միաժամանակ երիտասարդ առաջնորդը հավաստիացրել է, որ Ուկրաինան պետք է պատրաստ լինի ցանկացած քայլի։ 

Հավելենք, որ Կիևի քաղաքապետ Կլիչկոն ժամեր առաջ հայտարարել է վատագույն զարգացումների դեպքում մայրաքաղաքի բնակիչների տարհանման միջոցառումների կազմակերպման մասին՝ իր հերթին վստահեցնելով, որ ամեն ինչ արվելու է օպերատիվ ու արդյունավետ եղանակով։