Լրահոս
Հասարակական
11:30
14.12.24
386

Ձին ընկել է փոսը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Img default alt hy

Դեկտեմբերի 14-ին, ժամը 08։39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ձին ընկել է փոսը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները պարանների օգնությամբ կենդանուն դուրս են բերել փոսից։