Լրահոս
Միջազգային
00:05
12.05.23
224

Ձգձգվող հակագրոհ. Զելենսկին չի երաշխավորում, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը վերականգնվելու է

442 օր շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմում ու՞մ կողմ է թեքված ֆորտունան: Հակասական տեղեկություններ են գալիս ռազմաճակատից: Վագներցիներից մեկը հայտարարում է, թե Բախմուտը գործնականում ազատագրվել է, բայց ջոկատի հրամանատարը պնդում է, որ  ուկրաինական ստորաբաժանումները կարողանում են տեղ-տեղ հաջողության հասնել Բախմուտում: 

Զելենսկին վստահեցնում է, թե անժամկետ հետաձգել է նախատեսված հակահարձակումը, որովհետև արևմտյան գործընկերներից բավականաչափ զենք չի ստացել:

Ռուսական կողմը հայտարարում է, թե, օրինակ, Բախմուտում ամբողջ ծավալով ընթանում է ուկրաինացիների  հակագրոհը: