Լրահոս
Հայաստան
11:09
24.01.22
144

Ձեզ մանդատ են տվել իշխանության պաշտպանը լինելու համար․ Աննա Մկրտչյան

Img default alt hy

ՄԻՊ-ի թեկնածութուն առաջադրել են մարդիկ, ովքեր ՀՀ-ում ընդունելի են համարել դագաղներով իշխանության գալը, պատգամավորների հեռախոսահամարներ հրապարակելը և այլն, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Տիկին Գրիգորյան Դուք նշում եք, որ մասնագիտական գործունեությունն  է բացառապես Ձեր պաշտոնավարման շարունակությունը, ախր Ձեզանից բացի այլ հանրային ծառայողներ են եղել , օրինակ ՝ ես , և երբ Դուք ասում եք բացառապես մասնագիտական հիմունքով եք շարունակել և Ձեր նկատմամբ այ լ պահանջներ չեն եղել թերահավատորեն եմ ընկալում։ Բոլորիս աչքի առջև է, թե ինչպես են մի լայքով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում, ինչպես են մի ստատուսի համար պաշտոն տալիս և՝ հակառակը»,- ԱԺ ամբիոնից, դիմելով ՄԻՊ թեկնածու Քրիստեինե Գրիգորյանին, ասաց Աննա Մկրտչյանը։

Պատգամավորն ասաց, որ Քրսիտիննե Գրիգորյանի հարցուպատասխանը, հիմնականում ընդդիմադիր պատգամավորերի հետ, ցույց տվեց, որ նրան այստեղ մանդատ են տվել իշխանությանը պաշտպանը լինելու, ոչ թե Մարդու իրավուքների պաշտպանը լինելու համար։