Լրահոս
Հայաստան
18:05
21.01.22
121

Ձեր առաջին գործը, որպես ՀՀ ՄԻՊ, պետք է լինի վարչապետի հայտարարությունները դատապարտելը.Գեղամ Նազարյան

Մենք ականատես եղանք թրաֆիքինգի ցցուն օրինակի, երբ ՀՀ վարչապետը ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքն է որոշում, թե ով ինչքան կաշխատի։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հարց ուղղելով ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու Հռիփսիմե Գրիգորյանին:

«Դուք պատրա՞ստ եք պաշտպանել ՀՀ քաղաքացուն գործատուների ճնշումներից, պատրա՞ստ եք սկսելու նախարարաներից, պարզելու՝ թե ինչու չեն բարձրաձայնում, երբ հրապարակայնորեն իրենց վիրավորում են և պարզապես առանց թաքցնելու ասում՝ թքած օրենքների վրա, ես եմ որոշում՝ ով ինչքան աշխատի»։