Լրահոս
Միջազգային
14:40
27.08.22
148

Դպրոց է հրետակոծվել Դոնեցկի շրջանում. աշակերտներին տարհանել են

Ռուսական զինուժը հրետակոծել է Դոնեցկի ուկրաինաբնակ շրջանում գտնվող Սլավյանսկի դպրոցը, պնդում են ուկրաինական աղբյուրները: Հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել:

Աշակերտներին շտապ տարհանել են: Սլավյանսկի քաղաքապետը հայտնել է, որ դպրոցի գնդակոծության հետևանքով տուժածներ չկան:

Ռուսական կողմը դեռ չի մեկնաբանել դպրոցի հրետակոծման մասին ուկրաինական մեղադրանքները: