-
Հասարակական
Վրացական խոչընդոտներ կան Ալեքսանի ու հայկական խմիչքի՝ դեպի Եվրոպա ճանապարհին
21:1306.07.26 -
Իրավական
Ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնեն
20:4106.07.26 -
Իրավական
Մի մոլագարի հետ գործ ունենք. Ծառուկյանի տունը դեռ խուզարկում են, կապարակնքել են ՀՕԿ-ը
20:0306.07.26 -
Քաղաքական
Խափանվեց Փաշինյանի ծրագիրը. ընդդիմությունն ամուր դիրքերով է մտնում նոր խորհրդարան
19:4806.07.26 -
Հասարակական
Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ
19:3206.07.26 -
Հասարակական
Փաշինյանը ԵԱՏՄ-ին հավատարմություն է հայտնում Եկատերինբուրգում. ընտրություններից հետո առաջին այցը
19:1406.07.26 -
Իրավական
Ընդդեմ ՊՆ-ի մի քանի տասնյակ հայցեր են ներկայացվել, բնակարանի գումար են պահանջում
19:0006.07.26 -
Քաղաքական
Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան
18:4506.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ ընդդիմությունը վերցրեց մանդատները և ի՞նչ կլիներ, եթե չվերցներ
18:3006.07.26 -
Կրթություն և գիտություն
Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ
17:4706.07.26 -
Հասարակական
Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխատավարձն է. Hetq.am
16:4706.07.26 -
Հասարակական
Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Տոնոյան
16:3206.07.26 -
Հասարակական
Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից
16:1706.07.26 -
Հասարակական
Կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. վաղվանից երթևեկությունը կվերականգնվի
16:0206.07.26 -
Միջազգային
Մահացու հարձակումներ՝ Կիևի վրա. սպասվում է Զելենսկի-Թրամփ հանդիպում Թուրքիայում
15:4706.07.26 -
Հասարակական
«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ
15:3306.07.26 -
Միջազգային
Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ
14:4606.07.26 -
Հասարակական
Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
14:3006.07.26 -
Միջազգային
Զգուշացում Իրանից՝ Հայաստանին ու հայ ժողովրդին. ի՞նչ է թաքնված TRIPP-ի տակ
14:1606.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
14:0006.07.26 -
Իրավական
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե
13:1606.07.26 -
Քաղաքական
Մանդատը զենք է. «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» վերցնում են մանդատները
13:0006.07.26 -
Հասարակական
«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր
12:1306.07.26 -
Տարածաշրջան
Խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանություններին և ազգին, որ Ամերիկայի խաբեությանը չտրվեն. Հադադ Ադել
11:1206.07.26 -
Տարածաշրջան
Մեր և Միացյալ Նահանգների բանակցությունները ընթանում են հոռետեսությամբ. Հադադ Ադել
11:0106.07.26 -
Հասարակական
Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է
21:1305.07.26 -
Քաղաքական
Եթե Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դրվի, պատասխանատվությունը ընդդիմությանն է. Արսեն Բաբայան
21:0005.07.26 -
Տարածաշրջան
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
19:0705.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան
18:4905.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ
17:1905.07.26 -
Հասարակական
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր
15:4505.07.26 -
Հասարակական
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
15:1705.07.26 -
Հասարակական
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
14:1105.07.26 -
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26
«Դուք գնացե՛ք, մենք մեր տանն ենք մնում»․ Դավիթ և Նինա Դավթյանների պատմությունը
Այս լուսանկարները պետք է տպվեին ամուսիններ Դավիթ և Նինա Դավթյանների նոր անձնագրերում։ Նրանց նախկին անձնագրերի վավերականության ժամկետը լրացել էր, և որպեսզի լուսանկարվելու համար Վարդաշատից Հադրութ չհասնեին, նրանց թոռն էր եկել և լուսանկարել տատին ու պապին, այնուհետև նկարները տարել անձնագրային բաժին։ Սակայն Դավիթ և Նինա Դավթյաններն այդպես էլ չհասցրին նոր անձնագրեր ունենալ, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց իսկ տան մեջ սպանվեցին գյուղ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների կողմից, գրում է «Հետք» պարբերականը։

«Դավիթ Դավթյանը 86 տարեկան էր, իսկ նրա կինը՝ Նինա Դավթյանը՝ 82։ Նրանք ամբողջ կյանքում ապրել են Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում։ Հադրութից մոտ 3․5 կմ հեռավորության վրա գտնվող փոքր գյուղը ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցել հոկտեմբերի 10-ին։
Ամուսիններն ունեցել են չորս զավակ՝ երեք դուստր, որոնք ապրել են Հադրութ քաղաքում և մեկ որդի, որն ապրում է Ռուսաստանի Գելենջիկ քաղաքում։ Նրանց ավագ դուստրը՝ Գալյա Բաբայանը, պատմում է, որ վերջին անգամ ծնողների հետ խոսել է սեպտեմբերի 30-ին, հորդորել է ծնողներին հրետակոծություններից պաշտպանվելու համար թաքնվել տան նկուղում։ Այնուհետև, նրա քույրերն են կապի մեջ եղել ծնողների հետ։ Հոկտեմբերի 5-ին նրանց մյուս դստեր ամուսինը գնացել է Վարդաշատ, որպեսզի գյուղից դուրս հանի նրանց, սակայն ամուսիններն ասել են՝ դուք գնացե՛ք, մատաղ, մենք մեր տանն ենք մնում։
«Իրանք չեն պատկերացրել, որ թուրքերը կարան գյուղ մտնեն։ Մենք էլ չենք պատկերացրել։ Հադրութից խալաթով ու դամաշնիկներով ենք դուրս եկել, ոչ մի բան չենք վերցրել, որովհետև գիտեինք, որ հետ ենք գալու։ Ով կմտածեր, որ թուրքը կգա, կհասնի Հադրութ»,- պատմում է Գալյա Բաբայանը։
Դավիթ և Նինա Դավթյաններին վերջինը տեսել է Վարդաշատի համայնքապետ Ռուսլան Սողոմոնյանը՝ հոկտեմբերի 8-ին։ Նա պատմում է, որ պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր տեսել է տարեց ամուսիններին, համոզել, որ նստեն մեքենան և դուրս գան գյուղից, սակայն նրանք կտրականապես հրաժարվել են։
«Դավթյաններին համարյա ամեն օր տեսնում էի, հաց էի տանում, շաքարավազ էի տանում, ինչ որ կար տանում էի, դե տնից դուրս չէին գալիս։ Երբ գնացել եմ, ասել եմ՝ ավտո կա, եկե՛ք, նստե՛ք, գնացե՛ք ապահով տեղ, մինչև տեսնենք էս կրակոցներն ինչ ա լինում։ Ասում էին՝ չէ՛, մեր տնից ու՞ր գնանք, որ գնանք, կգան մեր տունը կթալանեն։
Ասում էի՝ ես գյուղում եմ հլը, կնայեմ ձեր տունը, մենակ դուք դու՛րս եկեք։ Ամսի 8-ին վերջին անգամ գնացի, ասեցի՝ դուրս եկեք, էլի, վիճակը լավ չի, տան վրա մի սնարյադ կընկնի։ Բայց դուրս չեկան տենց էլ։ Ամսի 9-ին Հադրութ էի իջել, 10-ին էլ դե արդեն թուրքերը մտել էին»,- հիշում է Ռուսլան Սողոմոնյանը։
Հոկտեմբերի 10-ից հետո Դավթյանների զավակները դիմել են տարբեր կառույցների՝ ծնողներից լուր իմանալու համար, մտածել են՝ գուցե, վերջիվերջո, այլ գյուղացիների հետ դուրս եկած լինեն, սակայն այդպես չի եղել։ Նինա Դավթյանի աճյունը հայտնաբերվել է 2020թ․ դեկտեմբերի 19-ին՝ Վարդաշատի իրենց տանը։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ասվում է, որ Նինա Դավթյանի գլուխը մարմնից անջատված է եղել, իսկ ձեռքը՝ կոտրված։
Եվ քանի որ Դավթյանների տնից միայն կնոջ աճյունն էր հայտնաբերվել, զավակները հույս են ունեցել, որ հայրը գոնե գերեվարված կլինի։ Դիմել են Կարմիր խաչին, որոշ ժամանակ սպասել են, սակայն գերության մասին տեղեկությունն այդպես էլ չի հաստատվել։ 2021թ․ հունվարի 11-ին Դավիթ Դավթյանի աճյունը հայտնաբերվել է Վարդաշատի իրենց տան բոստանից։
«Փրկարարներին ու խաղաղապահներին հետո ասել ենք, որ եթե նորից գյուղ գնան, թող իրենց տան բանջարանոցում նայեն, էն անգամ չեն նայել, մի քիչ տնից հեռու ա։ Քրոջս տղան թուրքերի ու խաղաղապահների հետ գնացել ա, ասել ա՝ իրանք բանջարանոցի տեղը չեն իմանալու, գնամ ես ցույց տամ։ Սկզբից չեն թողել, ասել են՝ մենակ տան տարածքում կարան նայեն։ Բայց քրոջս տղան թուրքերի հետ գնացել ա բանջարանոց, գտել ա պապային սպանված»,- պատմում է Դավթյանների ավագ դուստրը՝ Գալյա Բաբայանը։
Գալյա Բաբայանը մինչև պատերազմը ամեն շաբաթ-կիրակի եկել է ծնողների տուն, տան համար անհրաժեշտ ապրանք է բերել, ճաշ է եփել ծնողների համար, արդեն երկուշաբթի ծնողների տնից գնացել է Հադրութ աշխատանքի։
Դավիթ Դավթյանը փայտագործ է եղել, դստեր խոսքով՝ փայտից ամեն ինչ կարողացել է սարքել, միևնույն ժամանակ նաև օգնել է համագյուղացիներին։ Ամբողջ նկուղը փայտից պատրաստի իրեր է ունեցել, երբ անհրաժեշտ է եղել, գյուղացիներին է տվել օգտագործելու համար։ Չնայած պատկառելի տարիքին՝ Դավիթ Դավթյանն առույգ մարդ է եղել։ Մեծ հողամաս են ունեցել, այնտեղ խնձոր, տանձ, լոլիկ, վարունգ և այլ պտուղ-բանջարեղեն է աճեցրել, նույնիսկ կարողացել է գնալ անտառ և փայտ բերել տունը տաքացնելու համար։
«Մենք որ փոքր էինք, թառ էր նվագում։ Գյուղի դպրոցում որ մի միջոցառում էր լինում, իրեն միշտ կանչում էին, ասում էին՝ Դավի՛թ, նվագի՛, որ երեխաները հանդես անեն։ Մեծ ուրախությամբ գնում նվագում էր։ Էդ երբեք չեմ մոռանա»,- պատմում է դուստրը։
Մոր մասին խոսելիս Գալյա Բաբայանն առաջին հերթին նշում է, որ նա անսահման բարի և հյուրընկալ կին էր։ Իրենց աճեցրած բերքը միշտ կիսել են գյուղացիների հետ, օգնել են միմյանց, ինչով կարողացել են։
Դավիթ և Նինա Դավթյանների աճյունները նրանց որդին տեղափոխել է Գելենջիկ և այնտեղ հուղարկավորել»։
-
21:13
06.07.26
Վրացական խոչընդոտներ կան Ալեքսանի ու հայկական խմիչքի՝ դեպի Եվրոպա ճանապարհին
Կարդալ ավելին
-
20:54
06.07.26
Ծառուկյանին մեղսագրվող «փողերի լվացման» գործով տանում են նրա առյուծներին
Կարդալ ավելին
-
19:32
06.07.26
Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ
Կարդալ ավելին
-
19:14
06.07.26
Փաշինյանը ԵԱՏՄ-ին հավատարմություն է հայտնում Եկատերինբուրգում. ընտրություններից հետո առաջին այցը
Կարդալ ավելին