Լրահոս
Հասարակական
16:55
11.02.22
212

Դուդուկի նվագ՝ ժողովրդավարության հիշատակին․ բողոքի ակցիա՝ ԵՄ դեսպանատան դիմաց

Img default alt hy

Եվրամիության գրասենյակի մոտ մի քանի օր կազմակերպվող բողոքի ակցիաների ֆոնին Միացյալ նահանգների դեսպանությունը լուսանկար է հրապարակել՝ ի աջակցություն Հայաստանում եվրամիության դեսպանի:

ԱՄՆ և ԵՄ դեսպաններ Լին Թրեյսիի և Անդրեա Վիկտորինի լուսանկարին դեսպանությունը կցել է գրառում. «Հպարտ ենք գործակցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության հետ»:  

Իսկ ակցիաները այսօր էլ են շարունակվել: ԵՄ հայաստանյան ներկայացուցչության դիմաց այսօր մի քանի քաղաքացիներ վառած մոմեր են դրել և ծաղիկներ են խոնարհել այսպես կոչված ժողովրդավարության  հիշատակին։  Նրանք ԵՄ ներկայացուցչության ցանկապատի դիմաց տեղադրել են սև ժապավենի մեջ առնված մի ցուցանակ, որի վրա գրված է եղել «Ժողովրդավարություն»։ Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում ունեն «R.I.P Democracy Armenia», «Go home» գրությամբ ցուցապաստառներ։ Այս ամենը նրանք կատարել են բավականին պատկերավոր հնարքով․ ակցիայի մասնակից դուդուկահարը նվագել է հոգեհանգստյան արարողությունների ժամանակ կատարվող մեղեդիներից մեկը։  

Քաղաքացիների կարծիքով, ԵՄ դեսպանատունը և հատկապես դեսպան Անդրեա Վիկտորինին սպասարկում են ՀՀ գործող իշխանություններին և ամենևինչ չի պաշտպանում ժողովրդավարական իրական արժեքները։